Հնդկաստանում զանգվածային անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 71 ցուցարար
Աշխարհ
Հնդկաստանում համահնդկական ընդհանուր գործադուլի առաջին օրը Նոիդա արդյունաբերական քաղաքում հինգաշբթի գիշերը զանգվածային անկարգություններ են ծայր առել, որի արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է 71 ցուցարարի. գրում է Риа Новости-ն:
Մարդկանց խմբերը փորձում էին ներխուժել գործարանների և ձեռնարկությունների տարածք, շշեր էին նետում և այրում մեքենաները: Ընդհանուր առմամբ այրվել է 24 մեքենա: Հաստատություններ մտած ցուցարարներն այնտեղից դուրս էին բերում համակարգիչներն ու այլ տեխնիկա:
Գործարանների տնօրենները հասցրած վնասը գնահատել են 110 մլն դոլար: Նրանք հայտարարել են, թե ոստիկանությունը շատ ուշ է ժամանել:
Դեռևս հայտնի չէ, թե անկարգությունների մասնակիցները եղել են արդյոք արհմիության ակտիվիստներ, թե՝ ոչ:
Չորեքշաբթի օրը Հնդկաստանում արհմիությունների կոչով քաղաքացիաները 2-օրյա գործադուլ էին սկսել՝ պահանջելով իշխանություններից շուտափույթ միջոցներ ձեռնարկել ինֆլյացիան կարգավորելու, գործազրկության դեմ պայքարելու և աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ:
Գործադուլն արդեն գրեթե կաթվածահար է արել երկրի ֆինանսական սեկտորը՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ և այլ ֆինանսական կազմակերպություններ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)