Սուրճը երկարացնում է կյանքը
ԱՐԽԻՎ
ԱՄՆ National Cancer Institute (Քաղցկեղի ազգային ինստիտուտի) գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում երկուսից երեք բաժակ սուրճ խմելը օգտակար է առողջության համար: Այս մասին նշում է անգլիական Express պարբերականը:
Գիտնականները նշել են, որ սուրճ օգտագործող մարդկանց մոտ նվազում է սրտային, շնչառական հիվանդություններից, շաքարախտից և այլ տեսակի վարակներից մահանալու վտանգը:
Հետազոտությանը մասնակցել են 50-71 տարեկան մարդիկ, որոնք ուսումնասիրության ժամանակ խմել են շատ սուրճ, սակայն չեն ծխել և չեն օգտագործել ալկոհոլ մեծ քանակությամբ:
Քաղցկեցի ազգային ինստիտուտի բժիշկ Նիլ Ֆրիդմանը նշել է, որ շատ մարդիկ կարծում են, որ սուրճի պատճառով կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: Սակայն Caffeine Research պարբերականում իր հոդվածը տպագրելիս նա նկատել է, որ այդ մարդիկ սուրճի հետ օգտագործում են նաև մեծ քանակությամբ ալկոհոլ, ծխում են, իրենց կերակրացանկում շատ են օգտագործում միս, ինչպես նաև ֆիզիկապես քիչ ակտիվ են, որոնք էլ շատ վտանագավոր են առողջության համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)