Բոլիվիայի նախագահին չեն թողել հանդիպել Ուգո Չավեսին
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին բուժող բժիշկները թույլ չեն տվել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին այցելել նրան: Այս մասին հայտնումէ Agence-France-Presse-ը՝ վկայակոչելով Մորալեսի հայտարարությունը:
Ինչպես հայտնել է Բոլիվիայի նախագահը, բժիշկներն այդ մերժումը բացատրել են այն հանգամանքով, որ Չավեսը լիակատար հանգստի և մշտական բժշկական խնամքի կարիք ունի: Մորալեսը նաև հավելել է, որ ինքը հանդիպել է Չավեսի ընտանիքի հետ և նկատել ընտանիքի անդամների ոգևորված տրամադրությունը:
Մորալեսը, ում ղեկավարած երկիրը տարիներ շարունակ հանդիսանում է Վենեսուելայի արտաքին քաղաքական ուղղվածության մերձավոր դաշնակիցը, Բոլիվիայից Նյու Յորք իրականացվող թռիչքի ընթացքում հատուկ կանգ է առել մայրաքաղաք Կարակասում Չավեսին տեսակցելու նպատակով: Նյու Յորքում Բոլիվիայի նախագահը պետք է մասնակցի ՄԱԿ-ի հրավիրած նիստին:
Չավեսը, ով չարորակ քաղցկեղի դեմ բուժում էր ստանում Կուբայի մայրաքաղաք Հավանայում, փետրվարի 18-ին վերադարձել էր հայրենի Վենեսուելա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)