Միջուկային զենքի փորձարկումներից հրաժարված պետությունները «դժբախտացան». Հս. Կորեա
Աշխարհ
Հյուսիսային Կորեան միջուկային զենքի 3-րդ փորձարկումով ամրապնդել է իր պաշտպանական համակարգը՝ ի հեճուկս «թշնամի» Միացյալ Նահանգների: Նա նաև ավելացրել է, որ պետությունները, որոնք ԱՄՆ-ի ճնշումների ներքո նահանջել են ատոմային զենքի ծրագրերից, «դժբախտ հետաևանքներ» են ունեցել: Այս մասին նշում է Reuters գործակալությունը:
Հյուսիսային Կորեան, հակառակ ՄԱԿ-ի բանաձևերի, անցած շաբաթ կատարել էր միջուկային զենքի փորձարկում, որից հետո ավելի խստացվեցին պատժամիջոցները:
Լիբիան հրաժարվեց իր ատոմային զենքի ծրագրերից 2003 թվականին ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, սակայն Մուամար Քադաֆին տապալվեց ապստամբության միջոցով հենց ԱՄՆ-ի ձեռքով:
«Պետությունները դժբախտ հետևանքների հանդիպեցին, երբ կեսից հետ կանգնեցին միջուկային զենքի ծրագրերից, ուստի Հյուսիսային Կորեան շատ հեռատես է իր այս ծրագրեում»,- այս մասին նշել է Հյուսիային Կորեայի KCNA լրատվական գործակալությունը:
Հյուսիսային Կորեան նշել է, որ Չինաստանն իր միակ գլխավոր դաշնակիցն է՝ ձեռնարկել ավելի միջուկային զենքի փորձարկումները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)