Մեծ պետությունները կարևոր առաջարկ են անելու Իրանին
Իրան
«Մեծ պետությունները պատրաստ են կարևոր առաջարկ անել Իրանին եկող շաբաթ իր միջուկային զենքի ծրագրից հրաժարվելու համար»,- նշել է Արևմտյան դիվանագետներից մեկը: Այս մասին նշում է Reuters գործակալությունը:
Նա հրաժարվել է մանրամասներ տալ առաջարկի մասին, որի նպատակն է հասնել դիվանագիտական լուծման:
«Մենք այս առաջարկը կանենք Ղազախստանի Ալմա Աթայում եկող շաբաթ՝ բանակցությունների ժամանակ»,-նշել է Արևտմյան դիվանագետներից մեկը:
Արևմտյան պետությունները խստացնում են պատժամիջոցները, որ Իրանը հրաժարվի իր միջուկային զենքի ծրագրերից, սակայն Իրանը նշում է, որ նպատակ չունի ստեղծել միջուկային զենք:
Հիշեցնենք, որ Իրանի և մեծ հնգյակի միջև հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 26-ին Ալմա Աթայում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն