Facebook-ը ներողություն է խնդրել 104-ամյա կնոջից նրա տարիքը թաքցնելու համար
Հասարակություն
Facebook սոցիալական կայքը ներողություն է խնդրել Միչիգանի 104-ամյա բնակչուհի Մարգերեթ Ջոզեֆից այն բանի համար, որ թույլ չի տվել գրանցվելիս նշել իր իրական տարիքը. գրում է Associated Press-ը:
Կնոջ թոռնուհին պատմում է, որ իր տատիկը ծնվել է 1908-ին, սակայն սոցկայքում գրանցվելիս կայքը թույլ չի տվել նշել այդ ամսաթիվը՝ այն դարձնելով 1928թ.: Դրա արդյունքում կնոջ տարիքը չի փոփոխվում արդեն մի քանի տարի շարունակ՝ մնալով միշտ 99 տարեկան:
Տատիկը կույր է և վատ է լսում, սակայն իր թոռնիկի միջոցով կարողանում է հաղորդագրություններ ստանալ:
Facebook-ը արագ արձագանքել է կնոջ բողոքին: Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Էնդրյու Նոյզը հայտնել է գործակալությանը, որ Facebook-ն աշխատում է համակարգի կատարելագործման ուղղությամբ, որպեսզի մինչև 1910թ. ծնված անձինք նույնպես կարողանան նշել իրենց իրական տարիքը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը