Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ 

Ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ. Ղազարոս Աղայան

Գիտություն և Մշակույթ

19-րդ դարի սկզբից Թիֆլիսում սկսվեց գրական-կուլտուրական մի շարժում, որը գնալով լայն ծավալ ստացավ, գրավելով արևելահայերի բոլոր կենսունակ ուժերը, որոնք և սերնդից սերունդ այդ կենտրոնում դարբնում էին հայ գրականությունն ու կուլտուրան` իր տարբեր երանգավորումներով:

Այդ կենսունակ ուժերից մեկի` Ղազարաոս Աղայանի մասին է պատմում Ստ. Զորյանը իր «Հուշերի գրքում»:

Փառահեղ ծերունի էր. բարձրահասակ, թիկնեղ, լայնալանջ, և այդ հպարտ լանջին իջնում էր նրա գեղեցիկ ճերմակ մորուքը, ծածկելով կորովի վիզը: Իսկ գլուխը միշտ հպարտ էր, վե´ր. Նայում էր տիրական հայացքով, ինչպես մի հին նահապետ կամ նախարար, բայց ամեն հանդիպողի նայում էր մտերմաբար, երբեմն իբրև մեծ եղբայր կամ հայր, իսկ հաճախ իբրև ուսուցիչ:

Խոշոր թուխ աչքերում կային մշտավառ, նույնիսկ ցոլուն կայծեր, որ ասես մոգիչ զորություն ունեին, մի զորություն, որն ստիպում է քեզ անտարբեր չլինել դեպ ինքը. դրանից էր թերևս, որ ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ:

Անցնում է, ասենք, մի գործակատար կամ վաճառական` երկուսն էլ գլխարկները հանում, բարևում են հարգանքով. անցնում է մի աշակերտ կամ ուսուցիչ` գլխարկ բարձրացնելով, բարևում են խոնարհ ակնածանքով. անցնում է բժիշկ կամ իրավաբան` բարևները սիրալիր են և միշտ հարգալից:

Թվում է` ամբողջ թաղը, նույնիսկ ամբողջ քաղաքը ծանոթ է նրան: Թերևս այդպես է: Բայց ոչ. նրան բարևում են և անծանոթները: Ես ինքս, անձամբ ծանոթ չլինելով Աղայանին, բարևում էի ջանադիր:

Իսկ նա, ընդունելով բոլոր բարևները, քայլում էր հանդարտ ու խոհուն. թվում էր` նրան զբաղեցնում են մտածումներ ու հոգսեր, որ անձնական են և միանգամայն հանուր:

Ես նրան տեսնում էի միշտ Վելյամինովսկայա փողոցում, մի փողոց, որ գտնվում էր Թիֆլիսի կենտրոնական` Երևանյան հրապարակի մոտ, քաղաքային տան կողքին: Թե այդ փողոցը և թե նրանից վերև ու ներքև տարածվող ընդարձակ թաղերն ամբողջ բնակված էին հայերով: Ոչ միայն այդ. այս թաղերում էին գտնվում հայկական միջնակարգ ու ծխական դպրոցները, հայկական շատ հաստատություններ` ընկերություններ ու խմբագրատներ, տպարաններ, գրախանութներ և այլն: Ինքը Աղայանը արդեն ապրում էր Վելյամինովսկայա փողոցում:

Վաղ առավոտ, երբ մարդիկ խմբերով շտապում էին իրենց գործին` պաշտոնատուն, գործարան, դպրոց, Աղայանը, ձեռները մեջքին դրած կամ որևէ իր բռնած, հանդարտ քայլում էր Վելյամինովսկայա փողոցի մայթով և հետաքրքիր, ուշադիր նայում անցորդներին, ընդունելով նրանց բարևները:

Այդ պահին նա թվում էր մի զորավար, որ դուրս է եկել ստուգելու իր վաշտերը, տեսնելու, թե յուրաքանչյուր ոք կատարո՞ւմ է իր պարտքը:

Հաճախ, երբ նա կանգնեցնում էր այս կամ այն ծանոթին և խոսում հետը, ինձ թվում էր միշտ, թե հարցնում է.

- Ամեն ինչ կարգի՞ն է ձեզ մոտ: Ժողովրդին չի՞ պատահել մի աղետ, մի վնաս …

Պատասխանը գոհացուցիչ լինելու դեպքում` նրա դեմքը պայծառանում էր աչքերի փայլից. բացասականի ժամանակ` տխրում ու դառնում խոհուն:

Ընդհանրապես նա այնքան պայծառ էր ու վեհատեսիլ, որ ես չէի հավատում, թե «Իմ կյանքի գլխավոր դեպքերի» մանրախնդիր, կրքոտ էջերը նա է գրել: Նրա կառուցվածքին ու բարի նայվածքին վայել էին լայնախոհություն ու սրտացավություն. «Անահիտը»,«Ճախարակը» և «Ծիծեռնակը բուն է շինում» …

Գարնանը և ամռանը նա շրջում էր թեթև հագուստներով և ծղոտե գլխարկով: Իսկ ձմեռը հագնում էր երկար սև դրապ վերարկու, որի մեջ նա, թվում էր, ավելի է ծերանում, մանավանդ որ գլխարկը լինում էր նույնպես սև ու լայնեզր:

Տան թեթև գնումները, ըստ երևույթին, կատարում էր ինքը, բայց տուն տանելուց առաջ երկար շրջում էր փողոցում այդ թեթև իրերի կապոցը ձեռքին: Իսկ ձմեռը նա այդ իրերը, որոնք լինում էին մեծ մասամբ Չիչկինի և Շադինովի խանութներից գնած կարագ, պանիր կամ երշիկ, կապոցի թելով կախում էր վերարկուի խոշոր կոճակներից և շրջում այդպես: Նրա ասպետական բնավորությունը երևի չէր հանդուրժում, որ ձեռքերն զբաղված լինեն չնչին բաներով. չէ՞ որ մարդկանց պետք է բարևեր կամ, խոսելիս, լայն շարժումներ կատարեր:

Նյութը` Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջ
Ամենադիտված