Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսով Արևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է 

Ղարաբաղյան շարժման և Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար

Հասարակություն

2013թ. փետրվարի 20-ին Պրահայում Հայաստանի դեսպանության, Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշի եւ «Դիվերբիում» քաղաքացիական ընկերակցության նախագահ Պավլա Տրուհլարովայի նախաձեռնությամբ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում անցկացվեց ղարաբաղյան շարժման եւ Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար-կինոդիտում:

Նախ, ներածական ելույթով հանդես եկավ պարոն Բյոհնիշը: Նա նշեց, որ Չեխիան ցանկանում է բարեկամական հարաբերություններ զարգացնել հարավկովկասյան բոլոր պետությունների հետ եւ դա հաջողվել է այն պատճառով, որ Չեխիան հավասարակշռված դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում, որը հաստատուն է մնում անկախ ամեն ինչից։ Նա հայտնեց, որ երբեմն խորհրդարանականների դիրքորոշումները եւ հայտարարությունները չարաշահվում են, ինչը տեղի ունեցավ նաեւ երեկ, երբ ադրբեջանական մամուլը հրապարակեց հայտնի բանաձեւը՝ նախքան դրա պաշտոնապես ուժի մեջ մտնելը եւ կոմիտեի (արտաքին հարաբերությունների կոմիտե) կողմից հրապարակելը։

Այնուհետեւ ծավալուն ելույթ ունեցավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա նախ ներկայացրեց ղարաբաղյան շարժման սկիզբը, երբ, ի պատասխան խաղաղ ցույցերի, ադրբեջանցիներն իրականացրին Սումգայիթի ջարդերը եւ մի շարք այլ բռնություններ, ինչպես նաեւ՝ պատերազմ սկսեցին: Այս պատերազմը, որն ամենաարյունալին էր հետխորհրդային տարածքում, ունեցավ տասնյակ հազարավոր զոհեր:

Այնուհետեւ, դիմելով դահլիճում ներկա չեխ պատգամավորներին, ՀՀ դեսպանն անդրադարձավ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի իրադարձություններն աղավաղող միակողմանի բանաձեւին:

Դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում հակահայ ռասիստական եւ ռազմատենչ քարոզչության վրա, առանց խտրականության օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները: «Այդ քարոզչության պտուղներն այսօր, ցավոք, կարելի է ճաշակել նաեւ Չեխիայի Հանրապետությունում», - նշեց նա: «Որոշ պատգամավորներ, առանց հաշվի առնելու պատմական իրողություններն ու փաստերը, որի վկան է դահլիճում գտնվող ողբերգության ականատես չեխ լրագրող Դանա Մազալովան, ընդունել են ադրբեջանամետ մի հայտարարություն, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին՝ մի երկրի, ուր հայատյացությունը եւ ռասիզմը պետական քաղաքականություն են, ուր հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, ուր հերոսացվում է դաժան ոճրագործ Սաֆարովը, ուր հայկական ջարդերի մասին ճշմարտությունն ասած եւ համերաշխության կոչ արած հայտնի գրող Աքրամ Այլիսլիին պետական մակարդակով հալածում եւ պարսավում են», - շարունակեց դեսպանը:

Դեսպանի ելույթից հետո ցուցադրվեցին հատվածներ «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմից, այնուհետեւ՝ բուլղարացի լրագրող եւ հրապարակախոս Ցվետանա Պասկալեւայի «Իմ սիրելի ողջեր ու զոհվածներ» ֆիլմը։

Ֆիլմի դիտմանը հաջորդեց Ցվետանա Պասկալեեւայի խոսքը, որտեղ նա ներկայացրեց, թե ինչպես է հայտնվել Ղարաբաղում՝ նշելով, որ իրադարձությունները եւ ճշմարտությունը ստիպեցին մնալ Արցախում եւ լուսաբանել հերոսական ժողովրդի պայքարը: Պասկալեւան հորդորեց պատգամավորներին որեւէ որոշում ընդունելուց առաջ լավ ուսումնասիրել փաստերը: «Եթե Չեխիան ցանկանում է ապացուցել, որ չեզոք երկիր է ղարաբաղյան հակամարտությունում, նույն հանձնաժողովը պետք է սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունի», - շեշտեց վավերագիրը: Ցվետանա Պասկալեւան նշեց նաեւ, որ ղարաբաղյան պատերազմի մասին իր վավերագրական ֆիլմերը աշխարհի քաղաքական գործիչներին ուղղված կոչեր են՝ քաղաքական ցինիզմի փոխարեն քաղաքական կամք դրսեւորելու եւ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Միայն դրանից հետո հայերն ու ադրբեջանցիները կկարողանան համերաշխ ապրել՝ իբրեւ լավ հարեւաններ:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Չեխիա-Թուրքիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, պատգամավոր Վացլավ Կուբատան, ով հայտարարեց, որ կոմիտեն նպատակ չի ունեցել ընդունելու կողմերից մեկին պաշտպանող բանաձեւ, այլ պարզապես ցանկացել է դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները։ Նա ընդունեց, որ բանաձեւն այս տեսքով իր նպատակին չի ծառայում, այն ընդունվել է հապճեպ՝ առանց պատշաճ կերպով փաստերն ուսումնասիրելու եւ կարիք ունի լրացուցիչ քննարկումների:

Միջոցառման ավարտին ելույթով հանդես եկավ նաեւ չեխ լրագրող Դանա Մազալովան, ով վերստին, իբրեւ Խոջալուի իրադարձությունների ականատես, հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը եւ դատապարտեց արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմնակալ հայտարարությունը:

Սեմինարին ներկա էին նաեւ Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, պատգամավորներ, Պրահայի հայ, հրեական եւ ադրբեջանցի համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին
Ամենադիտված