Փետրվարի 22-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) կոնֆերանս դահլիճում (Մխիթար Հերացի փող. 5, 5-րդ հարկ) կազմակերպում է «Երեխաներին կրծքով կերակրման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը