Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը Իրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցեր Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. Աբովյան Մերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին «Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) 

«Գեներալի աղջիկը» սերիալից Արևիկը դժվար է համարում աշխատանքի և սիրելի մարդու միջև ընտրություն անելը

Հասարակություն

Արեւիկ Գեւորգյանին BRAVO.am-ը ներկայացրել է դեռ երկու տարի առաջ, երբ նա գեղեցկության միջազգային մրցույթում արժանացել էր “Միսս տաղանդ” տիտղոսին: Սերիալային դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ զուգահեռ մասնագիտանում է հեռուստառեժիսուրայի ոլորտում, գրում է սցենարներ, պատրաստում բատիկ աշխատանքներ, ցանկություն ունի թատրոնում հանդես գալ եւ դժվար է համարում սիրելի աշխատանքի ու սիրելի մարդու միջեւ ընտրություն անելը:

Մոդելային ասպարեզում այժմ դադար եմ վերցրել. ցուցադրությունների, մրցույթների չեմ մասնակցում, դեռ չգիտեմ էլ' կշարունակեմ աշխատել որպես մոդել, թե' ոչ:

Ունեմ իմ հիմնական մասնագիտությունը. 2012-ին ընդունվել եմ Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնի մագիստրատուրա, սովորում եմ Խաչիկ Չալիկյանի ղեկավարած կուրսում: Ընտրել եմ հեռուստառեժիսուրան. շատ սիրում եմ այս ոլորտը: Մինչեւ ընդունվելս փորձեցի մյուս ուսանողների սովորածը կարճ ժամանակահատվածում ընկալել, սովորել ու քննություն հանձնել:

Մյուսների նման սովորական ուսանող եմ: Իհարկե, դասախոսներս տեղյակ են սերիալային գրաֆիկիս, ինձ օգնում են, որ բաց թողած դասերս լրացնեմ, ես էլ փորձում եմ չչարաշահել նրանց լավ վերաբերմունքը:

“Գեներալի աղջիկը” սերիալում դերախաղիս հետ կապված քննադատություններին հետեւում եմ. լսել եմ դրական ու բացասական կարծիքներ: Վստահ ասում եմ, որ բարդ է խաղալ տեսողական խնդիրներ ունեցող աղջկա կերպար: Առաջին խնդիրն այն էր, թե դրական կերպարս ինչպես է բարկանում, ինչ էմոցիաներ ունի:

Սցենարիստը հերոսուհու անունն ընտրել էր նախքան դերն ինձ առաջարկելը: Սկզբում դրանից նեղվում էի ու այնքան խորթ էր ինձ համար իմ անունը. երբ Արեւիկ էին ասում, կարծես, կերպարիս անունն էին արտաբերում: Բայց այս կերպարս իմ ամենասիրելիներից մեկն է:

Մարտին սերիալը կվերջանա: Եթե լինեն առաջարկներ, գուցե նորից խաղամ: Դերասանական կրթություն չունեմ, մասնագիտական բացը լրացնում եմ պրակտիկայի միջոցով, հետեւում եմ ռեժիսորի, դերասան-ընկերներիս խորհուրդներին:

Մանկուց նկարում եմ. դիզայնն իմ առաջին մասնագիտությունն է ու իմ մասնիկը: Այդ ճանապարհն անցնելով' հասել եմ դեպի ռեժիսուրա, որը հնարավոր է' այդքան չսիրեի, եթե ինքս չհասնեի այս կետին:

Հիմա կենտրոնացած եմ բատիկայի վրա, նկարում ու բացիկներ եմ պատրաստում: Աշխատանքներս երբեմն վաճառում եմ, բայց կարծում եմ' նախասիրությունս փոքր բիզնես չի դառնա: Եթե նկարեի, օրինակ, նուռ կամ Արարատ լեռը, որոնք պահանջարկ ունեն, գումար կաշխատեի, բայց ես հոգեվիճակս եմ արտահայտում կտորի վրա եւ հոգեկան բավարարվածություն եմ ստանում: Հետագայում կուզեի բացիկների փոխարեն մեծ գործեր նկարել:

Սցենարներ եմ գրել եւ ուզում եմ ֆիլմեր նկարահանել: Վերջերս ուսանողական ընկերներով կարճամետրաժ ֆիլմ նկարելու փորձ արեցինք, որի սցենարի հեղինակն եմ, բացի այդ, խաղում եմ “Մհեր Մկրտչյան” թատրոնի դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ: Թեման տղա-աղջիկ հարաբերություններն են, գործողությունները կատարվում են բնակարանում: Խաղարկային այս ֆիլմն անվանել ենք “Սիրու՞մ ես”, որի նշանաբանն է' “Ո̒չ քեզ հետ եմ կարողանում, ո̒չ առանց քեզ”: Ընկերներով երկար մտածում էինք' ինչ ասելիք ունենք, արդյոք պետք է նկարել, ընթացքում անընդհատ դժվարություններ էին լինում, բայց նկարահանումներն ավարտեցինք, հիմա արդեն մոնտաժման փուլն է:

Պետք է նաեւ իմ ավարտական կարճամետրաժ ֆիլմը նկարեմ: Այս անգամ միայն կադրից դուրս կլինեմ: Գիտեմ, որ ռեժիսորի աշխատանքը շատ բարդ է, ամեն ինչ քո ուսերին է, պետք է գիտակցված գործես, համոզես թիմին, շատ խոչընդոտների միջով անցնես… Ավելի շատ ապրելակերպ է, քան մասնագիտություն:

Ինձ համար հետաքրքիր մեկ այլ աշխարհ է թատրոնը, որտեղ խաղալու մասին միշտ մտածել եմ: Սերիալներոմ նկարվելով' դժվար թե կարողանամ աշխատել թատրոնում, բայց ի ուրախություն ինձ, վերջերս այդպիսի մի առաջարկ ստացա: Դեռ չեմ կարող փակագծերը բացել, բայց հույս ունեմ, որ մի բեմադրության մեջ կխաղամ:

Մասնագիտությունն ամուսնու պես է, եթե սիրում ես այն, երկար ժամանակ ես անցկացնում, ապրում ես, ինչպես կապրես քո ընտանիքի հետ: Սիրելի աշխատանքի ու սիրելի մարդու միջեւ ընտրություն անելը շատ դժվար է, չգիտեմ' իմ կյանքում ինչպես կստացվի:

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. Միրզոյան
Ամենադիտված