Ինչով զբաղվել մռայլ եղանակին. Սոֆի Մխեյանի խորհուրդը
Հասարակություն
Առավոտյան ձյունն ու մռայլ եղանակը շատերի վրա է ազդում։ Իսկ ինչպե՞ս է դրա դեմ պայքարում Սոֆի Մխեյանը։
«Ես եղանակից կախվածություն չունեմ։ Եթե ինչ որ բան պետք է անել, ես անում եմ։ Երբեմն, իհարկե, տանը մնալու, գրքի կամ համակարգչի մեջ «մտնելու», հանգստանալու, երաժշտություն լսելու ցանկություն է լինում, սակայն՝ շատ հազվադեպ», - NEWS.am STYLE-ի թղթակցին պատմել է Սոֆին։
Իսկ բոլոր նրանց, ում տրամադրությունը կախված է եղանակից, երգչուհին խորհուրդ է տալիս դրան ուշարութուն չդարձնել. «Ձգտեք նույնիսկ մռայլ եղանակին ինչ-որ լավ ու գեղեցիկ բան տեսնել։ Չէ՞ որ շատ վատ է, երբ եղանակն ազդում է մարդու վրա. նշանակում է՝ կլինեն օրեր, շաբաթներ եւ նույնիսկ ամիսներ, երբ մարդիկ տխուր կլինեն։ Դրանից բացի, դա ժամանակի կորուստ է, իսկ այն շատ թանկ է բոլորիս համար», - եզրափակեց Սոֆին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը