Զգուշացիր հարևաններից. «Ջուսն էս շենքի համար չէ»
Հասարակություն
Այս անգամ մեր թիրախում Արաբկիր համայնքն է, որտեղ իր մայրիկի հետ սովորական հինգհարկանիներից մեկում բնակարան են վարձակալել մեր շոու-բիզնեսի «էկզոտիկ» երգչուհի Ջուսը: Նրանք այս գարնանն են Գրիբոյեդով հասցեում վարձակալել այս կահավորված բնակարանն ու հիմա հարևանություն են անում շենքի հնաբնակների հետ:
«Յախք, էս ինչ կեղտոտ պադեզդ ա». Ջուսենց մուտք մտնելուն պես անմիջապես մտաբերեցի բավականին հին հումորը' մի կերպ գտնելով նրանց բնակարանը: Կանգ եմ առնում հարևան բնակարանի դռան դիմաց' հույս ունենալով, որ առաջին իսկ փորձից կհաջողացնեմ հյուրընկալվել Ջուսենց հարևաններից մեկին: Սակայն քիչ անց հասկացա, որ Ջուսենց հարևանները վաղուց ձեռք են քաշել հայերիս այն սովորությունից, համաձայն որի' դուռ ենք բացում ծանոթ-անծանոթի առաջ:
Ի վերջո, Ջուսի հարևաններից մեկի' տիկին Ալիսայի հետ երկար բանակցություններից հետո ստացվեց երգչուհուց «բամբասելը», այն էլ միայն հեռախոսով: Նա կարծեց, թե վտանգավոր հանցագործի հետ գործ ունեն կամ էլ Եհովայի վկայի, կամ էլ մուրացկանի: Իսկ Ջուսենց երրորդ հարկի հարևանն էլ դժվարությամբ նրան տեղը բերեց :
Կահավորված, մեկսենյականոցը երկուս դարձրած բնակարանում, ինչպես նշեցինք, Ջուսը բնակվում է մոր' տիկին Մարինայի հետ, ում միջոցով էլ երգչուհին հասցնում է շփվել հարևանների հետ:
Տիկին Ալիսան, որ ֆրանսերենի մասնագետ է և տնտեսագետ, խոստվանեց, որ սկզբում չեն իմացել Ջուսի ով լինելը, երբ հանկարծ մի օր հեռուստատեսությամբ տեսել են նրա հաղորդումն ու հասկացել' վա՜յ, մեր նոր հարևանը հայտնի մարդ է: Ու այսօր էլ տիկին Ալիսան միակ հարևանն է, ում հետ, ըստ նրա, մոտ են երգչուհին ու մայրը:
«Նախորդ տնվորը շատ էր աղմկում, անընդհատ ջուր էր բաց թողնում, գիշերը լվացք անում, իսկ ինչ իրենք եկել են (խոսքը Ջուսի ու նրա մայրիկի մասին է)' վերացել են նման բաները, շատ կուլտուրական մարդիկ են, էս շենքի համար ոնց որ չլինեն: Այստեղ մի քիչ մակարդակն ուրիշ է. ի վերջո, սովետի շենք է»,- ուրախությամբ ու անգամ կատակելով' մեկնաբանեց տիկին Ալիսան:
Ըստ նրա' քանի որ շենքի միակ հայտնին Ջուսն է, երեխաները խմբով գարնանային ծաղիկներ' կակաչ ու նարգիզ են նվիրում Ջուսին: Երբ աստիճանահարթակների դղրդոցը խախտում է մուտքի անդորրը, բոլորն արդեն գիտեն, որ Ջուսին թարմ ծաղիկներ են նվեր բերել:
«Ուշ ժամերի է խեղճը տուն գալիս. կոշիկների կտկտոցից եմ հասկանում, որ եկավ: Համ էլ շատ համարձակ աղջիկ է, մեր մուտքի ոչ մի հարկում լույս չկա ու նա առանց վախենալու միայնակ բարձրանում է վերև: Երբեք երաժշտությունը բարձր չի միացնում, որ խանգարի: Հաճախ նաև ձայնային վարժություններ է անում, բայց կրկին չի խանգարում հարևաններին, դեռ բողոքներ չենք լսել»,- վստահեցրեց Ալիսա տոտան ու հավելեց, որ տիկին Մարինան' Ջուսի մայրը, շատ մաքրասեր կին է, մշտապես հետևում է վարձակալած բնակարանի մաքրությանը:
Ջուսն ու մայրը բանջարեղեն, միրգ գնում են նաև բակի մրգավաճառից' ինչպես բոլորս: Հարևանուհին ասաց, որ նրանք սովորություն չունեն հարևանից մի բաժակ ալյուր, ձեթ կամ կանաչի ուզել, միայն երբեմն ջուր չլինելու դեպքում են դիմում իրենց ջրակուտակման սարքի օգնությանը:
Պարզվում է' Ջուսն իսկապես գոռոզ չէ' ինչպես զգացել ես իր եթերներից: Ալիսա տոտան պատմեց, որ երգչուհին միշտ բարևում է հարևաններին, սիրալիր պատասխանում նրանց հարցերին, երբ, իհարկե, հանդիպում է նրանց :) «Ամբողջ օրն աշխատում է, հաճախ գիշերը երկուսին նոր տուն է գալիս' չնայած լավ է վաստակում, բայց իր ուժերի հաշվին: Խեղճը ժամանա՞կ է ունենում, որ մի հատ էլ նստի մեզ հետ սուրճ խմի… հազարից մեկ, ժամանակ չունի»,- անկեղծ նկատեց տիկին Ալիսան և ուրախ ավելացրեց, որ շատ է հավանում Ջուսի ձայնային տվյալները, երգերն ու համարձակ կերպարը, ինչը շենքի բնակիչների համար մի քիչ անսովոր է: Այս մասին գրում է esyes.am-ը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը