Բակո Սահակյանը հանդիպել է ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրենի հետ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանին:
Հանդիպմանը քննարկվել են միության կողմից Արցախում իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ բարեգործական ընդհանուր միության դերը հայրենիքի շենացման ու զարգացման, Սփյուռքի հետ կապերի ընդլայնման, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներում համահայկական կարեւորագույն հիմնախնդիրների արդարացի ներկայացման գործում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան