Հայ երգիչներն իրականում ինչ մասնագիտություններ ունեն
Հասարակություն
Հայ շոու բիզնեսը, մասնավորապես երգարվեստը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Այդ է պատճառը, որ հայտնիների թե առօրյա գործունեությունը ու թե մասնագիտական համերգները մշտապես լուսաբանվում են հավուր պատշաճի: Մեզանից շատերին գուցե հետաքրքրի, թե իրականում ինչ պրոֆեսիոնալ մասնագիտացուններ են ստացել հայ երգիչ-երգչուհիները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն երգիչ-երգչուհիներին, ովքեր մասնագիտությամբ երգիչներ չեն:
Սիրուշո. Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
Լուսինա. Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Արամե. 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը:
Միշո. 2002-09թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Սյուզի. 2003-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում:
Շուշան Պետրոսյան. Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնին:
Արամո. 1985-89թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:
Աիդա Սարգսյան. Սովորել է Հ.Բեկնազարյանի անվան կինո-ստուդիայի դերասանական բաժնում:
Աննա Խաչատրյան. Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն բաժինը:
Ռիփփի. 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:
Աստղիկ Սաֆարյան. 2002-07թթ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում' ավարտելով նաև մագիստրատուրան:
Մարտին Մկրտչյան. 2000-01թթ սովորել է Երևանի պետական ագրարային համալսարանի վարժարանում, 2001-09թթ' համալսարանում' ավարտելով նաև մագիստրատուրան:
Նանա. 2002-06թթ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:
Իվետա Մուկուչյան1998-2006թթ անգլերեն լեզու և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում:
Նյութը՝ slaq.am-ի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը