«Քրիստոսի պաշտպաններ»-ը՝ հավատացյալներին սեքս-ստրուկների վերածելու մասին
Հասարակություն
Մեքսիկայի իրավապահ մարմինները ոչնչացրել են կրոնական քրիստոնյա ֆանատիկոսների կազմակերպության որջը, որի ղեկավարը հավատացյալներին ստիպել է սեքսուալ օրգիաների ու այլ ստորացնող արարքների: Այլասերվածությունների մասին մամլո ասուլիսի ժամանակ պատմել է «Քրիստոսի պաշտպաններ» աղանդի ղեկավարներից մեկի կինը՝ Բլանկա Կաստրոն՝ գրում է Ultimas Noticias թերթը:
Աղանդի հիմնադիր է համարվում իսպանացի Իգնասիո Գոնսալես դե Արիբան, որը իրեն դրել էր Հիսուս Քրիստոսի տեղը:
2004-ից նա տարբեր երկրներից հետևորդների է ներգրավել համացանցի օգնությամբ՝ առաջարկելով ունկնդրել այլընտրանքային բժշկության, էքստրասենս կարողությունների զարգացման ու սեքսուալության դասընթացներ: Իր հետևորդներին Արիբան խոստացել է հավիտենական կյանք և հարստություն: Այս մասին հայտնում է 1in.am-ը:
Կնոջ խոսքով՝ ինքը աղանդի ներսում ենթարկվել է բռնաբարությունների, նաև՝ խմբակային, ստորացումների ու զրկված է եղել ազատությունից:
Քննիչները ստուգում են նաև այն վարկածը, որ Արիբան իր սեքսուալ օրգիաներում օգտագործել է նաև երեխաների: Վերջինս պնդում էր, որ աստված հավանություն է տալիս սեքսուալ կապերին ու բազմակնությանը: Արիբայի խոսքով՝ օրական սեռական հարաբերություն պետք է ունենալ նվազագույնը 3 կանանց հետ՝ հաղորդում է Christian News-ը:
«Եկեղեցական տասանորդ» վճարելու համար կանանց պարտադրվել է զբաղվել մարմնավաճառությամբ: Աղանդում նաև ողջունում են բիսեքսուալությունը:
Միայն ամուսնությունից 10 ամիս անց՝ 2010 թվականին է Կաստրոյին հաջողվում փախչել ու անցնել Պերու՝ գրում է The Daily Mail-ը:
«Քրիստոսի պաշտպանների» մասնաճյուղեր են գործում աշխարհի 80 երկրում: Միայն Մեքսիկայում աղանդը ունի 4 հազար հետևորդ, իսկ ամբողջ աշխարհում նրանց թիվը 14 հազար է:
Աղանդավորներին վնասազերծելու հատուկ օպերացիան Մեքսիկայում իրականացվել է հունվարի 23-ին: Իրավապահները կալանավորել են 24 մարդու, այդ թվում՝ Արիբային ու նրա կատարածուին՝ Տիտո Շուրսի Մուհամմեդին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը