«Հրապարակ». Սերժ Սարգսյանի ստացած ձայները տարակուսանք են առաջացրել ՀՀԿ-ում
Հայկական Մամուլ
Նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ստացած ձայները տարակուսանք են առաջացրել ՀՀԿ-ում, որովհետև մինչև
ընտրություններ «թիմակիցները» բոլորովին այլ պատկեր են ներկայացրած եղել, և անգամ մտահոգություն է եղել, որ հանկարծ «թվերն» այնպիսին չլինեն, ինչպես Թուրքմենբաշին է ստանում:
Եվ քվեաթերթիկների հաշվարկին զուգընթաց ստացվող տեղեկատվությունից խորը «մանթրաժի» վիճակ է ստեղծվել: Այս օրերին Սերժ Սարգսյանը հատ-հատ իր մոտ է կանչում ՀՀԿ տարածքային պատասխանատուներին և մեծամասնականով ընտրված պատգամավորներին՝ ճշտելու, թե ինչպես եղավ, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն այդքան ձայն հավաքեց, իսկ հիմա «այս պատկերն ստացվեց»: Ասում են՝ խոսակցությունը բավականին կոշտ է ընթանում»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը