«ՀԺ». Միջազգային շուկայում արձանագրվում է պղնձի գնի կտրուկ նվազում
Հայկական Մամուլ
Արդեն երրորդ օրն անընդմեջ միջազգային շուկայում արձանագրվում է պղնձի գնի կտրուկ նվազում: Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմել է 7 հազար 831 դոլար, որը այս տարվա ամենացածր ցուցանիշն է:
Ընդամենը 5 օր առաջ պղնձի միջազգային գինը 8 հազար 255 դոլար Էր: Սա կարևոր է այնքանով, որ Հայաստանից արտահանման մեջ պղնձի հանքաքարի մասնաբաժինը չափազանց մեծ է և ՀՀ տնտեսական ցուցանիշները մեծապես կախված են պղնձի միջազգային գներից: Ի դեպ, սպասումներ կան, որ պղնձի և ընդհանրապես գունավոր մետաղների միջազգային գները կշարունակեն նվազել նաև առաջիկայում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը