«Ժողովուրդ». Գյումրիում Սերժ Սարգսյանի պարտությունը Ղուկասյանի սրտով է եղել
Հայկական Մամուլ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև դեռ շարունակվում է սառը հակամարտությունը: Ու թեև Ղուկասյանը հրապարակավ հայտարարում է, թե իշխանությունից պաշտոն չի ուզում, բայց քողարկված ձևով պայքար է տանում իր երբեմնի աթոռի համար: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մինչ նախագահական ընտրությունները Գյումրիում գրադարանավարների, Մուշ-2 թաղամասի և «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի բանվորների կողմից արված բողոքի ակցիաները ներքին կարգով կազմակերպել է Վ. Ղուկասյանը: Նպատակը եղել է քաղաքացիների աչքից իշխանությանը գցելը: Տեսակետ կա, որ Գյումրիում Սերժ Սարգսյանի պարտությունը ևս Ղուկասյանի սրտով է եղել: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդը» դիմեց Ղուկասյանին, սակայն Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ ներկայացողը հարցը լսելուց հետո զայրացավ ու մի շարք վիրավորանքներ տեղալով՝ անջատեց հեռախոսը: Ամեն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը