Իրանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին և հույս հայտնել, որ Հայաստանն արագ տեմպերով կզարգանա
Արտաքին Քաղաքական
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Ինչպես հայտնել են ИА REGNUM գործակալությանը Հայաստանի նախագահի մամլո ծառայությունից, Ահմադինեժադը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման երկրորդ շրջանում երկիրը կզարգանա ավելի ուժեղ տեմպերով:
Շեշտելով Հայաստանի և Իրանի միջև բարիդրացիական և ամուր կապերի ընդարձակման պատրաստակամությունը՝ Իրանի նախագահն իր հայ գործընկերոջը առողջություն և հաջողություններ է մաղթել, իսկ բարեկամ պետության ժողովրդին և կառավարությանը՝ բարգավաճում և պայծառ ապագա:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար