Հարյուրամյակի ամենաառատ ձյունը ԱՄՆ-ում. կան զոհեր
ԱՄՆ
ԱՄՆ-ում տեղացել է ամենաառատ ձյունը վերջին հարյուր տարվա ընթացքում: Երկու կենտրոնական նահանգներում՝ Կանզասում և Միսուրիում, արտակարգ դրություն է հայտարարվել: Ոստիկանությունը խնդրում է մարդկանց հնարավորինս մնալ տանը: Արդեն հայտնի է ամենաքիչը երկու մահվան դեպքի մասին:
Ձյունը եկել է Կոլորադոյից, ապա տեղացել է Իլինոյսում, սակայն գլխավոր հարվածը հասցրել է Կանզասում և Միսուրիում: Որոշ շրջաններում անգամ սառցե անձրև է տեղացել:
Տեղումների գոտում ընդհանուր առմամբ մնացել է 60 միլիոն մարդ՝ ԱՄՆ-ի ամբողջ բնակչության մեկ հինգերորդը: Կանզասի միջազգային օդանավակայանը դեռ փակ չէ, սակայն հետաձգվել է չվերթների 90 տոկոսը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)