Հյուսիսային Կորեայում արտասահմանցիներին թույլ կտան օգտվել բջջային հեռախոսներից
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի տարածքում 2013 թվականի մարտ ամսից բջջային համացանցը հասանելի կլինի արտասահմանցիների համար: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է Associated Press-ը, երկրի բնակիչների համար նման ծառայություն նախատեսված չէ: Հյուսիսային Կորեայում բջջային կապի եգիպտա-կորեական մատակարարող Koryolink ընկերությունը հատուկ հայտարարություն է արել արտասահմանցի քաղաքացիների համար Փհենյանում մարտի 1-ից 3G-ի գործարկման մասին:
Նշենք, որ հունվար ամսին Հյուսիսային Կորեայի իշխանությունները թույլ են տվել արտասահմանցիներին երկրի տարածքում ունենալ բջջային հեռախոսներ և օգտվել կապի տեղական օպերատորի ծառայություններից: Ավելի վաղ արտասահմանցիները երկիր մտնելիս պարտավոր էին թողնել իրենց բջջային հեռախոսները օդանավակայանում:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան