Մեքսիկայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել են
Աշխարհ
Մեքսիկայում կենտրոնական Մեխիկո նահանգի տարածքում մարզական թռիչք իրականացնելու ընթացքում ռազմական ինքնաթիռ է կործանվել, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները:
Ինչպես հայտնել են Ազգային պաշտպանության նախարարությունից, միջադեպը պատահել է ռազմա-օդային Սանտա Լյուսիա բազայի տարածքում. գրում է ИТАР-ТАСС-ը:
Porter PC-C ինքնաթիռը դեռևս անհայտ պատճառներով վայր է ընկել Սան Լուկաս Խոլոկս գյուղի մոտակայքում: Գյուղի բնակիչները չեն տուժել:
Մեքսիկական ռազմա-օդային ուժերի փորձագետները հետաքննում են պատահարը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան