Խաղատան մոտ տեղի ունեցած հրաձգության ժամանակ սպանվել է 3 մարդ
ԱՄՆ
Լաս Վեգասում Maserati, 4x4 և տաքսու վարորդների միջև ծագած հրաձգության ժամանակ սպանվել է 3 մարդ՝ Maserati-ի վարորդը, տաքսու վարորդը և տաքսու խցիկում գտնվող անձը: Այս մասին հայտնում է անգլիական Express պարբերականը:
Հրաձգության մեջ, որը տեղի է ունեցել Վեգասի ամենաճանաչված Bellagio, Caesars Palace և Paris խաղատների մոտ, ներքաշված է եղել 5 ավտոմքենա: Վթարը տեղի է ունեցել, երբ Maserati և 4x4 ավտոմեքենաներում գտնվող մարդիկ սկսել են հրաձգություն, որից հետո սպորտային ավտոմեքենան բախվել է տաքսիի հետ: 4x4-ին հաջողվել է անհետանալ ոստիկանության ժամանելուց առաջ:
Մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ Maserati ավտոմեքենայի ուղևորը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)