Հիլարի Քլինթոնին դասախոսության համար 200 հազար դոլար կվճարեն
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պայմանագիր է կնքել Harry Walker գործակալության հետ, որը զբաղվում է հայտնի մարդկանց ելույթների և դասախոսությունների կազմակերպմամբ:
Այս մասին հայտնում է Time ամսագիրը՝ հղում կատարելով Քլինթոնին մոտ կանգնած աղբյուրին: Պայմանագրի համաձայն՝ Քլինթոնը յուրաքանչյուր հանրային ելույթի համար կստանա 200 հազար դոլար: Այս գումարը գերազանցում է պետքարտուղարի պաշտոնում պաշտոնական աշխատավարձը. այն ժամանակ Քլինթոնը 186 հազար դոլար էր ստանում: Չնայած առոջղության հետ կապված խնդիրներին՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը մտադիր է անցնել նոր աշխատանքին արդեն գարնանը:
Հաղորդվում է նաև, որ ստացված գումարի մի մասը կօգտագործվի բարեգործության նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)