Մեքսիկացի ոստիկաններին դատում են իտալուհուն բռնաբարելու համար
Աշխարհ
Երկու մեքսիկացի ոստիկան է կանգնել դատարանի առջև Իտալիայից ժամանած զբոսաշրջուհուն բռնաբարելու մեղադրանքով. գրում է BBC-ն:
Ենթադրվում է, որ ոստիկանները բռնաբարել են իտալուհուն Պլայա քաղաքում այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է ոստիկաններին կաշառք վճարել:
Համաձայն մեղադրական կողմի՝ ոստիկանները նրանից պահանջել են կաշառք վճարել, որպեսզի պատասխանատվության չենթարկեն հասարակական վայրում բնական կարիքներւ հոգալու համար:
Եվս մեկ ոստիկան՝ մեղադրյալների պետը, հետախուզվում է գործի մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի Ակապուլկո լողափում 2 շաբաթ առաջ հանցախմբի կողմից բռնաբարվել էին մի խումբ աղջիկներ Իսպանիայից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)