Իսրայելի գյուղացիները 25 հա հողի վրա պատկերել են իրենց նախագահի դեմքը
Աշխարհ
Իսրայելցի ֆերմերներն անսովոր նվեր են մատուցել երկրի նախագահ Շիմոն Պերեսին՝ ցորենի դաշտում 25 հեկտար մակերեսի վրա ստեղծելով նրա պատկերը: Ինչպես հայտնում է իսրայելական ռադիոն, այս տարի իր 90-ամյակը նշել պատրաստվող նախագահն արդեն հասցրել է ծանոթանալ իր նվերին՝ մեծ բարձրությունից թռչելով դաշտի տարածքով:
Պատկերը ստեղծել են Թել Յոսեֆի բնակիչները: Իմանալով, որ Պերեսը պատրաստվում է դիտել Գալիլեայի գյուղատնտեսական հողերը, նրանք հերկել են 25 հա տարածությամբ հողը՝ պատկերելով նախագահի պատկերն ու կողքին ավելացնելով 90 թիվը: Իհարկե, որպես վրձին այս պատկերի համար ծառայել է տրակտորը:
Երբ Պերեսն ուղղաթիռով անցնում էր Գալիլեայի հողերի վրայով, նրան ցույց են տվել այս նվերը: «Ապշեցուցիչ է: Կար ժամանակ, որ ես էի հերկում այս հողերը, այժմ ինձ են հերկել այս հողի վրա: Փաստորեն վերադարձել եմ արմատներիս»,-ասել է նախագահը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)