Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ԱՐԽԻՎ

Փետրվարի 19-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին` իրենց օգտակար ծառայության համար:

ԳՀԽ նիստերը նախագահեցին Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը և Կ. Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ժողովում քննության առնվեցին նվիրապետական աթոռներին և թեմական կյանքին, Եկեղեցու հոգևոր-կրթական, քարոզչական առաքելությանը, կանոնադրական ու ծիսական հարցերին վերաբերող մի շարք խնդիրներ:

Երուսաղեմի պատրիարքության ընթացիկ գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Երուսաղեմի հայոց պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը` մասնավորաբար անդրադառնալով Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը և տեղեկացնելով, որ նորընտիր պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ընտրության վավերացման դիմումներն արդեն իսկ ուղարկվել են Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի իշխանություններին և մոտ ժամանակներս սպասվում է նրանց վավերացումը: ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` վերստին շնորհավորելով նորընտիր պատրիարքին և մաղթելով, որ Տերը զորացնի նրան` իր ջանքերով առավել պայծառացնելու պատմական Ս. Աթոռը: Կ.Պոլսի Հայոց պատրիարքության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Կ. Պոլսի հայոց պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Փոխանորդ Սրբազանը նշեց, որ Կ.Պոլսի պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և նա գտնվում է բժիշկների մշտական խնամքի ներքո: Արամ Սրբազանը նաև մասնավոր անդրադարձ ունեցավ Թուրքիայում հայոց սրբավայրերի պահպանության և վերադարձման խնդիրներին: Ի գիտություն ընդունելով զեկույցը` ԳՀԽ անդամները Տիրոջ զորակցությունը հայցեցին Ամենապատիվ Պատրիարքին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2012 թ. գործունեության մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` անդրադառնալով անցնող տարում Մայր Աթոռի կողմից ներեկեղեցական և միջեկեղեցական ասպարեզներում իրագործված ծրագրերին, Սուրբ Էջմիածնի քարոզչական, կրթադաստիարակչական և սոցիալական առաքելությանը: Տեղեկացվեց, որ 2012 թ. հրապարակվել են հայրապետական 57 կոնդակներ, ձեռնադրվել են 9 քահանաներ` 2 կուսակրոն և 7 ամուսնացյալ, ինչպես նաև 35 սարկավագներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության թիվը 668 է, որոնցից` 56-ը եպիսկոպոս, 33-ը` վարդապետ և ծայրագույն վարդապետ, 61-ը` աբեղա, 423-ը քահանա, 95-ը` սարկավագ, ովքեր ծառայում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում: Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատություններում ուսանողների թիվը 220 է:

Մայր Աթոռի հովանու ներքո գործող յոթ Հայորդյաց տներ հաճախել են 5000 երեխաներ: Սոցիալական ոլորտում նոր կարևոր ձեռնարկ էր Արաբկիրում «Նագգաշյան մանուկների տուն» կենտրոնի բացումը, որտեղ 10 տարեկանից բարձր 20 աղջիկներ ստանում են մասնագիտական կողմնորոշում և սոցիալական աջակցություն: Անցնող տարում Մայր Աթոռի 51 բաժինների կենսագործունեությունը ապահովել են 1174 անձինք` 142 եկեղեցականներ և 1032 աշխարհականներ:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` մաղթելով անսասանություն և պայծառություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:

Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց նաև եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հետ առնչված հարցեր: Վերահաստատվեց ժողովն առաջիկա սեպտեմբերին Մայր Աթոռում գումարելու որոշումը և քննության առնվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ, Կանոնական հանձնախմբի համաատենապետ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Տավուշի թեմի առաջնորդ, Սրբադասման հանձնախմբի համաատենապետ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի և Մայր Աթոռի դիվանապետ և Ծիսական հանձնախմբի համաատենապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի զեկույցները՝ առնչված եպիսկոպոսաց ժողովի օրակարգային նյութերին:

Ժողովի երկրորդ նիստին քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Հայ Եկեղեցու կողմից իրականացվելիք միջոցառումների առաջարկները: Առաջարկների հանձնախմբի աշխատանքը ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս առնչության ծրագրված միջոցառումները և այդ շրջանակներում Մայր Աթոռի հետ հնարավոր համագործակցությունը ներկայացրեց նաև նիստին հրավիրված ՀՀ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Գերագույն հոգևոր խորհուրդը հանձնարարեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորած հանձնաժողովին լրամշակել առաջարկները, կազմել միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը և ձեռնամուխ լինել աշխատանքների իրականացմանը:

Ժողովի ընթացքում լսվեց նաև Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի զեկույցը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգենյան հոգևոր դպրանոցի և Հառիճավանքի ընծայարանի վերաբերյալ: Գևորգ Սրբազանը, անդրադառնալով Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը, մասնավորաբար խոսեց հոգևորականության պատրաստության ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի բուհերի ու արտերկրի համալսարանների և հոգևոր հաստատությունների հետ համագործակցության մասին:

Հանրակրթական ոլորտում Մայր Աթոռի գործունեության հիմնական ուղղություններին անդրադարձավ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը՝ ընդգծելով կենտրոնի արդյունավետ գործակցությունը ՀՀ Կրթության և գիտության նախարարության և թեմերի հետ մի շարք կրթական ծրագրերի շրջանակներում և հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստության գործում: Ի թիվս տարբեր ծրագրերի Հայր Սուրբը տեղեկացրեց, որ այս տարի ծրագրված է դպրոցներում անցկացնել «Հայ հոգևոր և ազգային երգի փառատոն» հանրապետական մրցույթ: ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին կատարված աշխատանքների մասին զեկույցները՝ կարևորելով ինչպես հոգևորականության պատրաստությունը, այնպես և հոգևոր-քրիստոնեական արժեքների ջամբումը երիտասարդ սերնդին:

Ժողովի երրորդ նիստին Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց Եկեղեցու կողմից սիրիահայությանը ցուցաբերվող զորակցությանը: Տեղեկացվեց, որ այդ նպատակով Մայր Աթոռը 200 հազար ԱՄՆ դոլար գումար արդեն փոխանցել է, իսկ վերջերս տրամադրել է ևս 100 հազար ԱՄՆ դոլար: Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց թեմակալ առաջնորդներին շարունակել առավել ջանքեր ներդնել՝ համայնքներից օգնություն և օժանդակություն հասցնելու կարիքի մեջ գտնվող Սիրիայի հայ համայնքին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված