Հայ-վրացական սահմանին ձերբակալվել է Հայաստանի և Ռուսաստանի 2 քաղաքացի
Վրաստան
Հայաստանի և Ռուսաստանի երկու քաղաքացիներ փետրվարի 22-ին ձերբակալվել են հայ-վրացական սահմանի Սադախլո մաքսային անցակետում ապօրինի կերպով ոսկյա ձուլածոներ ներմուծելու մեղադրանքով. հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների կոմիտեն. գրում է Newsgeorgia-ն:
«Երկու դեպքում էլ չմաքսազերծված ոսկին ներկրվել է Հայաստանից: Մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացի Ա. Պ.-ի կողմից ներկրած ոսկին, ըստ փորձագիտական եզրակացության, գնահատվել է 17.8 հազար դոլար, իսկ Հայաստանի քաղաքացի Կ. Դ.-ի կողմից Վրաստան ներմուծած ոսկու արժեքը 12.9 հազար դոլար է եղել»,-ասված է հայտարարության մեջ:
Գործի նյութերը հանձնվել են Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին