Fuck the system. բողոքի ակցիա
Հասարակություն
Այս պահին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց մի խումբ ակտիվիստներ անցկացնում են բողոքի ակցիա: Նրանք պահանջում են, որ դիտորդները հեռանան Հայաստանից:
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, ոստիկանները, պատճառաբանելով, որ ցուցարարները խոչընդոտում են երթևեկությանը, փորձում են ցրել ակցիան և թույլ չեն տալիս ակտիվիստներին մոտենալ գրասենյակի շենքին:
Ըստ ակցիայի մասնակիցների՝ ակցիայի նպատակն է «ո՛չ» ասել դիտորդների գործելաոճին, քանի որ վերջիններս թյուր եզրակացություններ են տարածում՝ ասելով, որ մեկ քայլ առաջ են Հայաստանում գնացել ընտրությունները:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կա «Fuck the system», «Սա մեր երկիրն է, մի՛ սատարեք կեղծարարներին, հեռացե՛ք» գրությամբ պաստառներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը