Ռուսաստանը մեղադրում է ԱՄՆ-ին երկակի ստանդարտների քաղաքականության մեջ
Աշխարհ
Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին սիրիական ճգնաժամի հարցում երկակի ստանդարտների քաղաքականության կիրառման մեջ: Խոսքը Դամասկոսում տեղի ունեցած պայթյունը դատապարտող՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության՝ ԱՄՆ-ի կողմից արգելափակման մասին է:
«Դա հիասթափեցնում է, քանի որ մինչև վերջերս Միացյալ Ազգերի Կազմակերպության բոլոր անդամները, առանց բացառության, միշտ հակված էին դատապարտել բոլոր ահաբեկչութունները՝ անկախ նրանից, թե ինչ հիմնավորմամբ էին այդ գործողություններն իրականացվել»,- հայտարարել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Դամասկոսի մարդաշատ փողոցներից մեկի վրա՝ ռուսական դեսպանատան հարևանությամբ, ականավորված մեքենա էր պայթեցվել. զոհվել էր 53 մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)