Ամերիկացին, ընկնելով 14 մետր բարձրությունից, կենդանի է մնացել
ԱՄՆ
17-ամյա ամերիկացին, ընկնելով 14 մետր բարձրությունից, կենդանի է մնացել: Այս մասին գրում է Santa Fe Mexican:
Ջեյկոբ Գուտյերեսը, որը որոշել էր կատակել, դուրս է ընկել լեռնադահուկային հանգստավայրի ճոպանուղու խցիկից: Պատահարը տեղի է ունեցել ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Սանտա ֆե քաղաքում:
Երիտասարդը որոշել էր կատակ խաղալ իր ընկերոջ «գլխին» և խփել նրան իր հետ նախապես վերցված ձնագնդիկով, որը, սակայն, գտնվում էր հարևան խցիկում: Արդյունքում նա սայթաքում է և որոշ ժամանակ կախված է մնում խցիկից, սակայն որոշ ժամանակ անց նրա ուժերը տեղի են տալիս և վերջինս գլորվում է ցած:
Տղան ստացել է ուղեղի ցնցում, ինչպես նաև լյարդի, թոքի և գլխի վնասվածքներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)