Շպռօտ. Ի՜նչ «պուպուշ» են ոստիկանները
Հասարակություն
Ամերիկաբնակ երգիչ Նորոն այսօր «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է ստորեւ ներկայացված լուսանկարը՝ գրելով հետեւյալ մեկնաբանությունը. «Ո՞վ էր կասկածում Շպռօտ-ի հնարավորությունների վրա: Ասենք շնորհավոր»:
BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հաստատել է նոր մեքենա գնելու լուրը. «Մինչ այս ես վարում էի հին, փտած մեքենա, ինչի համար, անկեղծ ասած, ամաչում էի: Նորն ավելի որակով է ու բարձր արժեք ունի»։
Ինչպես տեղեկացրել ենք, Շպռօտն այժմ երգում է «Bouvardia» ռեստորանում: Նա նշել է, որ նոր աշխատանքը եկամտաբեր է իր համար. «Իմ ֆինանսական վիճակը բարելավվել է: Ինչպե՞ս կարող էի գնել նման ավտոմեքենա, եթե ֆինանսական բավարար միջոցներ չունենայի»:
Երգչուհին նաեւ ասել է, որ դեռեւս վարորդական մեծ փորձ չունի եւ հնարավորինս զգույշ է վարում, սակայն նրա «ֆեյսբուքյան» գրառումը հուշում է, որ ոստիկանների հետ «հանդիպում», այնուամենայնիվ, տեղի է ունեցել:). «Երեխեք, նոր ինձ առաջին անգամ ճանապարհային ոստիկան կանգնեցրեց, պարզվեց՝ հայ տղա է: Աչքերս ստուգեց, որ տեսնի խմած եմ, թե՝ ոչ: Ծիծաղս գալիս էր, շաշացել էի: Ասաց՝ հեռուստատեսությամբ տեսել է ինձ, բայց անունս ուրիշ էր: Ի՜նչ պուպուշ են ոստիկանները»:



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը