Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Դատաստան. Կնճիռները ինքնակամ հեռանում են Սերժ Սարգսյանի դեմքից

Վերլուծական

Երդմնակալության արարողություն...արդեն հասան դրան, այո, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողություն, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինելու է, դրանում անգամ չեն կասկածում Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Թուրքիայի նման հզոր երկրները, որոնց նախագահները շտապել են նախապես շնորհավորել Սերժ Սարգսյանին, ու որոնք եղանակ են ստեղծում ամբողջ աշխարհում: Այս պարագայում հիմնականում համակերպվում են պարտված նախագահին գահին տեսնելու փաստի հետ, քանի որ դրա հետ արդեն համակերպվել են մեր երկրի համար շահագռգիռ կողմերը: Պայքարն էլ չի ստացվում կարծես, իրավիճակն էլ վերահսկում էր հենց ինքը` Սերժ Սարգսյանը: Այս իրավիճակում ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչ վերադասավորումներ ու ինչ պաշտոնանկություններ  էլ լինեն, դրանք հաստատ լինելու են անկախ կառավարության լուծարումից, որը, ըստ երևույթին, հենց հաջորդելու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Վարչապետը, նախարարները, իսկ ավելի արմատական ուսումնասիրության դեպքում՝ նաև մարզպետերը, քաղաքապետերը, թաղապետերը, բոլորը՝ առանց խտրականության, պատասխան են տալու այն պարտության համար, որը կրեց Սերժ Սարգսյանը, պատասխան են տալու այն չարված աշխատանքի համար, որի վրա հույս էր դրել Սերժ Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանը հույս էր դրել Շիրակի մարզի, Լոռու, Գեղարքունիքի վրա…ու արդեն իսկ թռնում են գլուխները՝ մեկը մյուսի հետևից. գործընթացը, ըստ տրամաբանության, անկասելի պետք է լինի:

Եվ այսպես, պլաստիկ վիրահատություն, վիրաբույժը Սերժ Սարգսյանն է, կնճիռները հեռանում են իրենց կամքով, իրենց դիմումների համաձայն. չէ՞ որ փոխվում է իշխանության դեմքը, և, ի վերջո, հենց Սերժ Սարգսյանի դեմքը, այն իշխանության, որը հուսախաբ արեց իր առաջնորդին ու թևեր տվողին:

Աշոտ Գիզիրյան. վիրահատության առաջին փուլում առաջին կնճիռը հեռացավ ինքնակամ, պատճառը կրած խայտառակ պարտությունն էր։ Ո՞վ կհաջորդի Գիզիրյանին։ Մյուս մարզպետերը՝ Լոռու, Գեղարքունի, Տավուշի…թվարկածներից և ոչ մեկը չի տարբերվում Աշոտ Գիզիրյանից, նույն պատկերը, ինչ արձանագրվել էր Շիրակում, արձանագրվել է ամենուր: Հետևաբար, հասարակության կողմից հիմնականում անտեսվող համապատասխան ուշադրության չարժանացող երկրի հիմնասյուների մարզերի ղեկավարները, եթե ոչ ինքնակամ, ապա վիրաբույժի լանցետի օգնությամբ վաղ թե ուշ լքելու են իշխանության դեմքը: Իսկ վիրաբույժին, իհարկե, մնում է այդ խրթին վիրահատությունից հետո հետքեր, վերքեր ու սպիներ չթողնել, որը, սակայն, կպահանջի երկար ժամանակ, այն էլ՝ առանց երաշխիքների:

Իսկ Երևանի ու Երևանի քաղաքապետի մասին խոսելն ուղղակի անիմաստ է, չնայած որ Սերժ Սարգսյանը հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն, չնչին, ավելի կոնկրետ` ողորմելի տարբերությամբ: Իսկ չէ՞ որ երկար տարիներ Սերժ Սարգսյանն արժանացել է  հենց երևանցիների հավանությանը: Հերթական ապաշնորհությունը, արդյունքներ, որոնք Երևանում դեռ երբեք չեն գրանցվել: Իսկ ո՞վ է պատասխան տալու սրա համար. իհարկե, Տարոն Մարգարյանը, քանզի այս դեպքը ոչ թե գեղեցիկ չէ, այլ զարհուրելի է, հենց իշխանությունների համար:

Սերժ Սարգսյանի դատաստանից չի խուսափի նաև Երևանի քաղաքապետը:  

Պատժից չեն խուսափի նաև կառավարության անդամները, նախարարները, վարչապետը, փոխվարչապետը, որոնցից շատ շատերը, բավականին մեծ ազդեցություն ունենալով տարբեր համայնքներում և մարզերում, այնուամենայնիվ, գործ չեն արել՝ ողջ սև գործը թողնելով նախագահի ուսերին: Արդեն իսկ խոսակցություններ են պտտվում վերադասավարումների մասին, այլ կերպ ասած՝ եկել է «ռակիռովկի» շրջանը: Բազմաթիվ անուններ են շոշափվում, հիմնականում՝ երիտասարդ, «թարմ, դեռևս չօգտագործված բջիջների», որոնք թարմություն և ունիվերսալություն կապահովեն ապահով իշխանության դեմքի համար: Նոր ժամանակներ՝ փոխարինողներ կառավարության դեմբելների համար, պահանջում է ժամանակը, իրականացնում է ծրագրավորողը:

Այս ամենով հանդերձ, պարզ է միայն մի բան, Սերժ Սարգսյանին մնում է միայն սրբել, կտրել ու հեռացնել իշխանության դեմքի անհարթություններին ու կնճիռներին, քանզի իշխանությունը այսպիսի՝ ամբողջովին այլայլված ու զարհուրելի դեմքով, այլևս ի զորու չէ նայել մարդկանց, քաղաքացիների, և վերջապես հայի աչքերին. լինելով զազրելի՝ այն վանում է բոլորին: Փոփոխություն...

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված