ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին «Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան 

Սյուզան Մարգարյան, Հրաչյա Հարությունյան, Նառա. «Էլ չենք լինի մենք 20 տարեկան»

Հասարակություն

Կասի երգիչն ու արցունքի կաթիլներ կհայտնվեն բոլոր նրանց աչքերում, ովքեր վաղուց բոլորել են 20-ամյակը: Իսկ քանի դեռ այդ տարիքում ենք, չենք էլ զգում դրա առավելություններն ու քաղցրությունը:

2000թ.-ից օգոստոսի 12-ին նշվում է մեր' Երիտասարդներիս միջազգային օրը: Ասել է թե' վայելիր տոնդ, որը տարիներ անց այլևս քոնը չի լինելու:

Նառա
Երգչուհի Նառան պատմեց, որ իր' պատանեկությունից անցումը դեպի երիտասարդություն բավականին արագ է եղել. «Երևի նրանից էր, որ բացի դպրոցից սովորում էի նաև երաժշտական դպրոցում. պատրաստվում էի ընդունվել կոնսերվատորիա: Այնքան զբաղված էի, որ նույնիսկ ավարտական երեկոյիս չեմ կարողացել մասնակցել: Իսկ բուն երիտասարդությանս տարիներին արդեն աշխատում էի Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում' որպես մեներգչուհի: Համերգներով մեկնում էինք հյուրախաղերի' նախկին Սովետական Միության տարբեր քաղաքներ: Շատ հետաքրքիր ժամանակ էինք անցկացնում, չնայած ամիսներով բացակայում էինք տանից: Այդ ժամանակ տղաս փոքր էր' 2-3 տարեկան, և հերթական համերգներից մեկի ժամանակ նա հանկարծ բարձրացավ բեմ, ոտքիցս բռնեց ու սկսեց բղավել' մամա՜, մամա՜...»:



Երգչուհին հիշեց նաև, որ ուսանողական տարիներին հաճախ էին քաղաքից դուրս գնում. «Մի օր համակուրսեցիներով որոշեցինք Սևան գնալ: Այն ժամանակ ոչ բոլորը մեքենա ունեին: 9 հոգով նստեցինք Վազ 2106 մակնիշի ավտոմեքենան և, չնայած նեղվածությանը, բարեհաջող տեղ հասանք»: Նառայի կարծիքով' այսօրվա երիտասարդների ժամանցն ավելի հետաքրքիր է, զբաղմունքը' շատ: Ըստ նրա' այսօր մեծերի կողմից երիտասարդների ապրելակերպի մասին ընկալումն է փոխվել, ինչը շատ կարևոր է: «Կարծում եմ' երիտասարդները' և´ աղջիկները, և´ տղաները, պետք է ուսում ստանան, վայելեն ուսանողական տարիները: Եթե հետագայում նույնիսկ չաշխատեն, ապա կարող են ճիշտ կրթել և դաստիարակել իրենց երեխաներին: Իսկ հատկապես աղջիկներին խորհուրդ կտայի վայելել երիտասարդությունը և նոր միայն ամուսնանալ. թույլ մի տվեք բռնանալ ձեր «ես»-ին, և մի բռնացեք ուրիշի «ես»-ին»,- խորհուրդ տվեց Նառան:



Սյուզան Մարգարյան
«Իմ երիտասարդությունը ոչ սովորական է անցել: Կարելի է ասել' կողքից հետևում էի ընկերներիս երիտասարդությանը: 16 տարեկանից արդեն աշխատում էի «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլում: Այդ շրջանում փորձերը, ձայնագրություններն ու համերգները փորձում էի համատեղել դպրոցի դասերի հետ,- պատմեց երգչուհի Սյուզան Մարգարյանը և ավելացրեց,- այն ժամանակ Երևանում գործող միակ դիսկոտեկը Երիտասարդական պալատի ամենավերին հարկում էր: Հիշում եմ, մի անգամ եղել եմ այնտեղ, սակայն այսօրվա դիսկոտեկների հետ համեմատելիս մեծ տարբերություն եմ տեսնում»: Երգչուհին պատմեց նաև, որ երիտասարդ տարիներին հաճախ էին քաղաքից դուրս գնում: «Մեր ընտանիքում ընդունված էր քաղաքից դուրս գնալը: Միշտ հարազատներով, ընկերներով կամ մի քանի ընտանիքներով էինք գնում: Մեզ հետ նաև խաղալու պարագաներ էինք վերցնում, ու ամեն ինչ հիանալի էր անցնում: Բնության գրկում հանգստին զուգահեռ ժամանց անցկացնելը շատ ընդունված էր, իսկ այսօր բազմաթիվ ռեստորանային համալիրներ կան, որտեղ մարդիկ նախընտրում են անցկացնել իրենց ժամանցը,- նկատեց Սյուզան Մարգարյանը' հավելելով,- կցանկանայի, որ այսօրվա երիտասարդները հնարավորինս ուրախ անցկացնեն իրենց երիտասարդությունը: Շատ կարևոր է, որ այդ տարիները լինեն նաև նվաճումների, ձեռքբերումների և հաղթանակների տարիներ: Այսօրվա երիտասարդները թող վայելեն բոլոր այն հաճույքները, որոնք կարող են»:


Հրաչյա Հարությունյան
Դերասան Հրաչյա Հարությունյանը համոզված է, որ մարդը կարող է երիտասարդ լինել, բայց իրեն շատ ծեր զգա, բնականաբար, նաև հակառակը: «Այսօր տարիքով մեծ շատ մարդիկ կարծես երիտասարդ լինեն: Չեմ ընդունում, երբ ասում են, թե ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի: Ինձ համար ամենալավ տարիները երիտասարդությանս տարիներն են: Այն համարձակությունը, պայծառամտությունը, որ ունենում ենք երիտասարդ տարիքում, երբեք չեն կրկնվում»,- շեշտեց դերասանը: Իր երիտասարդության մասին խոսելիս էլ' ասաց. «Հրաշալի երիտասարդություն եմ ունեցել: Արդեն 10-րդ դասարանում աշխատում էի «Հայհամերգում»' որպես օրիգինալ ժանրի արտիստ: Այդ տարիների հետ կապված ամեն ինչ յուրօրինակ էր: Այժմ չեմ կարող ասել, թե ինչն է ինձ մոտ տպավորվել, որովհետև յուրաքանչյուր պահս այդ տարիքում հիանալի է անցել: Երիտասարդները պետք է գնահատեն իրենց ամեն րոպեն, ժամը, վայրկյանն ու պահը»:



Նյութը՝ esyes.am-ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը
Ամենադիտված