«Ժողովուրդ». «Ճ կլասի» պետությունների մեջ բավականին լավն ենք
Հայկական Մամուլ
Մեր պետությունից հիասթափվելու պահերին այսուհետ մեզ կարող ենք մխիթարել, քանի որ աշխարհում կա 11 երկիր, որտեղ մարդիկ իրենց ավելի դժբախտ են զգում, քան՝ Հայաստանում: Նման արդյունքներ է հրապարակել ռուսական «Slon» պարբերականն իր ուսումնասիրությունների արդյունքում կազմելով աշխարհի երկրների «դժբախտության ինդեքսը»:
Հայաստանը 12-րդ տեղում է: Պարզվում է, որ մեզանից ավելի դժբախտ են իրենց զգում Սուդանում, ՀԱՀ-ում, Իրանում, Վենեսուելայում: Պարբերականը հրապարակել է նաև աշխարհի պետություններում գործազրկության ցուցանիշները, որոնք նույնպես մեզ համար մխիթարիչ են, քանի որ, ըստ այդ ցուցանիշների 2012-ին Հայաստանում կանանց գործազրկությունը կազմել է 73%, տղամարդկանցը` 62 %:
Այստեղ մենք կրկին վերջին տեղում չենք, քանի որ մի քանի տասնյակ երկրներում գրանցվել են կանանց և տղամարդկանց գործազրկության ավելի բարձր տոկոսներ:
Նշենք այդ հրաշալի երկրներից մի քանիսը՝ Ռուանդա, Բոտսվանա, Նիգերիա, Սենեգալ, Չադ, Սոմալի, Բուրկինա Ֆասո, Սյերա-Լեոնե, Գաբոնը, Բենին, Մալի, Իրան, Բուրունդի, Մադագասկարը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կենետրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Տանզանիա, Ուգանդա, Տոգո, Նիգեր, Զամբիա և այլն:
Փաստորեն «Ճ կլասի» պետությունների մեջ բավականին լավն ենք: Իսկ եթե հիշենք 2009թ. հրապարակված «World Value Survey» հիմնադրամի՝ աշխարհի 97 երկրներում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց, Հայաստանից ավելի դժբախտ իրենց զգում էին միայն Զիմբաբվեում, ապա կարող ենք տեսնել, որ լուրջ առաջընթաց ունենք: Այնպես որ, առա՛ջ դեպի 3-րդ աշխարհի ապահով Հայաստան:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը