«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը հայտնվել է անհեթեթ վիճակում
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը հայտնվել է անհեթեթ վիճակում, նրան վերընտրվելու առթիվ չեն շնորհավորել ո՛չ կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը, ո՛չ էլ այն կուսակցությունները, որոնց ղեկավարները ՀՀԿ համամասնական ցուցակով դարձել են պատգամավոր:
«Ժողովուրդը» գրում է, որ ո՛չ Արտաշես Գեղամյանի ԱՄԿ-ն, ո՛չ Խոսրով Հարությունյանի ՀՔԴՄ-ն, ո՛չ էլ անգամ ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն ծպտուն չեն հանում այդպես անուղղակի ընդունելով, որ այս նախագահական ընտրությունները ևս կեղծված են:
Փոխարենը Սարգսյանին շնորհավորել են Ռամկավար ազատական և Սեդրակ Աճեմյանի Հնչակյան կուսակցությունները: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ այդ երկու ավանդական կուսակցությունների ստվերային «համակարգողը» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է, որն էլ հիմա ջանք ու եռանդ չի խնայում Ս. Սարգսյանին հաճոյանալու և այդպես վարչապետի պաշտոնը պահելու համար:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը