«Հրապարակ». Էդ դիկտաֆոնն էլի մտցրել եք բերանս. Մհեր Սեդրակյան
Հայկական Մամուլ
Մինչ Աժ էթիկայի հանձնաժողովի նիստը, «Հրապարակը» փորձել էր ճշտել, թե Մհեր Սեդրակյանը ներկա լինելո՞ւ է այս նիստին, որի
ժամանակ իր վարքագիծն է քննվելու:
Հիշեցնենք, որ խոսքը «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին սպառնալու մասին է, երբ ասել էր. «Ծնոտդ կպոկեմ»:
«Հարկ եղած դեպքում կներկայանանք, բայց խնդրում եմ սա քաշես մի կողմի վրա»,- ասել է Թոխմախի Մհերը՝ նկատի ունենալով մեր
լրագրողի ձայնագրիչը: Իսկ այդ դեպքի հետ կապված՝ ՀՀԿ առաջնորդը Ձեզ հետ որևէ խոսակցություն ունեցե՞լ է: «Գրավոր գրեք Ձեր հարցերը՝ պատասխանեմ, սենց մի քիչ ոնց որ չափի մեջ չի. դե հիմա էդ դիկտաֆոնն էլի մտցրել եք բերանս»:
Բա Ձեզ չե՞ն ասել՝ մի ասեք այդպիսի բաներ, ձայնագրիչը կես մետր հեռավորության վրա է Ձեզնից: «Հիմա անգամ կես մետր չի՝ մի քառասուն-հիսուն սանտիմետր է արդեն՝ տեսեք, խնդրում եմ քաշեք մի կողմի վրա»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը