«168 Ժամ». Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հայկական Մամուլ
«Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված և առանձնանում էին հիմնարար ազատությունների, այդ թվում, հանրահավաքների ու խոսքի ազատության նկատմամբ հարգանքով»,- ի պատասխան «168 ժամի» թղթակցի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահական ընտրությունները և դրանց արդյունքները, ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Վերջինս թերթի խնդրանքով նաև անդրադարձել է ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդների զեկույցին: «Եվրոպայի
անվտանգության ու համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), որը Եվրոպայում միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող առաջատար կազմակերպություն է,
գտնում է, որ ԶԼՄ-ները հարգել են հավասարակշռված լուսաբանում ապահովելու իրենց իրավական պարտականությունը, և բոլոր թեկնածուներն օգտվել են իրենց անվճար եթերային ժամանակից: Մենք կիսում ենք ԺՀՄԻԳ-ի այս դրական գնահատականը»,- մասնավորապես նշել է Ջոն Հեֆերնը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը