«Ժողովուրդ». ԲՀԿ-ն մտադիր է փոխել ԱԺ էթիկայի հանձնաժողովում իր ներկայացուցչին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ԲՀԿ-ն մտադիր է փոխել Աժ էթիկայի հանձնաժողովում իր ներկայացուցչին՝
Վահան Բաբայանին: Պատճառն այն է, որ ԲՀԿ-ում լուրջ դժգոհություն է առաջացել Բաբայանի պահվածքի վերաբերյալ: Նա Էթիկայի հանձնաժողովի նիստերում, հակառակ իր կուսակցության «այլընտրանքային» դիրքորոշմանը, քվեարկում է իշխող կոալիցիայի ներկայացուցիչների նման: Ըստ թերթի տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն առաջիկա օրերին քննարկելու է Բաբայանի փոխարեն նոր անդամ ներկայացնելու հարցը: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում իրենց մոտ նման քննարկում չի եղել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը