«Ժողովուրդ». Կկառուցեն շքեղ հյուրանոցային համալիր
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ծաղկաձոր քաղաքում մի քանի մարզպետներ պատրաստվում են շքեղ հյուրանոցային համալիր կառուցել: Թերթի տեղեկություններով՝ տարածքն արդեն ընտրված է՝ կկառուցվի «Քաչալ սար» անվամբ հայտնի տարածքում: Նշվում է, որ նախագծի հեղինակը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է՝ Կովալը, որտեղ մասնաբաժին են ունենալու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Շիրակի արդեն նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Ի դեպ, մարզպետները ամեն ինչ անում են, որ իրենց անունն այդ տարածքի հետ ոչ մի առնչություն չունենա: Այնուամենայնիվ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ՝ ճշտելու տեղեկությունը: «Եթե ես մի հյուրանոց կառուցեմ, ես համայն աշխարհին կասեմ՝ սիրելիներս, այս տարածքում էս նախագծային հզորություններով հյուրանոց եմ կառուցում: Նման բան չկա»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը