Ինդոնեզիայում խոշոր ավտովթարի հետևանքով 16 մարդ է զոհվել
Աշխարհ
Բեռնատար մեքենան այսօր բախվել է մի քանի մոտոցիկլի և մեքենայի ինդոնեզական Յավա կղզում: 16 մարդ մահացել է, 10 մարդ վիրավոր է. հատնում է AP գործակալությունը:
Ավտովթարը տեղի է ունեցել Սուկաբումի քաղաքում` արևմտյան Յավա գավառում: Բեռնատար մեքենայի վարորդը չէր կարողացել արգելակել և բախվել էր տասնյակ մոտոցիկների, ապա` տներին: Տուժածների մեծ մասը գործարանի աշխատողներ էին, որոնք մոտոցիկլներով շտապում էին աշխատանքի: Վիրավորները տեափոխվել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան