Վենեսուելայի հնդկացիները Չավեսի առողջացման համար ծեսեր են կատարում
Աշխարհ
Վենեսուելայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները ուրբաթ օրը կրոնական ծես են կատարել նախագահ Ուգո Չավեսի լիակատար առողջացման համար. հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ծեսը, որի ընթացքում հնդկացիները վառել են սուրբ կրակը, կազմակերպվել էր մայրաքաղաք Կարակասի կենտրոնական շրջաններից մեկում: Դրանից առաջ բնիկ հնդկացիները՝ մեծ թե փոքր, ծիսական պարեր էին պարում և աղոթքներ կարդում «կոմանդանտե»ի առողջացման համար:
Ծեսը կոչված է կոտրելու վատ էներգետիկ սկզբնապատճառը, որը, ըստ ծեսի, այրվելու է կրակի մեջ: Կրակից հետո մնացած մոխիրը պետք է թափվի գետը, որպեսզի ջրի ուժը մաքրի այդ վատ էներգետիկ դաշտը, և այն հետ չվերադառնա:
Հիշեցնենք, որ Չավեսը Վենեսուելա էր վերադարձել փետրվարի 18-ին Հավանայից, ուր բուժում էր ստանում քաղցկեղի դեմ: Այժմ նա գտնվում է Կարակասի ռազմական հոսպիտալում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)