Թունիսի նոր վարչապետը երկրին խոստանում է «կառավարություն բոլորի համար»
Աշխարհ
Թունիսի ներքին գործերի նախկին նախարար և իշխող իսլամական «Ան Նահդա» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալի ալ Արեյդը, ում ուրբաթ օրը երկրի նախագահ Անսեֆ ալ Մարզուկին հանձնարարել էր ձևավորել նախարարների կաբինետը, խոստացել է ստեղծել «կառավարություն բոլորի համար». այս մասին հայտնում է թունիսյան հեռուստատեսությունը:
«Մենք սկսում են խորհրդակցությունները նոր կառավարության ձևավորման համար: Դա կլինի կառավարություն բոլոր թունիսցիների համար», -ասել ալ Արեյդը:
Հիշեցնենք, որ նախկին իսլամիստ վարչապետ Համադի ալ Ջիբադը փետրվարի 19-ին հայտարարեց հրաժարականի մասին երկրում չդադարող քաղաքական ճգնաժամի ֆոնին: Ալ Ջիբադը կատարեց իր խոստումը և լքեց պաշտոնը տեխնոկրատների ոչ քաղաքական կառավարություն ստեղծելու ծրագրի ձախողումից հետո, որի դեմ և հանդես էր գալիս «Ան Նահդա» կուսակցությունը: Իր հրաժարականից հետո Ալ Ջիբալին ևս կտրականապես հրաժարվեց կրկին կառավարություն ձևավորելու առաջարկից: Գրում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)