Թեժ մարտեր Մալիում. կա 78 զոհ
Աշխարհ
Մալիի հյուսիսում ընթացքող մարտերի հետևանքով զոհվել է 13 աֆրիկյան խաղաղապահ և 65 իսլամիստ գրոհային: Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով Չադի հանրապետության զինված ուժերի ղեկավարությանը։
Ոչնչացված իսլամիստ ծայրահեղականները պատկանում էին «Շարժում՝ Արևմտյան Աֆրիկայում ջիհադի և միասնության համար» խմբավորմանը, որոնց դեմ ռազմական օպերացիայում մասնակցում էին «Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական միության» ուժերը և Մալիի բանակը: Մարտական գործողությունների ընթացքում օրինական իշխանություններին և նրանց դաշնակիցներին հաջողվել է ոչնչացնել ապստամբներին պատկանող 5 տրանսպորտային միջոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ «Սերվալ» կոդային անվանումով ռազմական օպերացիան սկսվել է Մալիում 2013 թվականի հունվարի 11-ին։ Զինված գործողությունների նպատակը երկիրն ահաբեկիչներից ազատելն ու այդ աֆրիկյան հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)