Հալեպը հրթիռակոծվել է. կա առնվազն 29 զոհ
Մերձավոր Արևելք
Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ապստամբների միջև շարունակվող մարտերի ընթացքում Հալեպ քաղաքը, արդեն երկրորդ անգամ վերջին շաբաթվա ընթացքում, հրթիռակոծվել է: Զոհվել է առնվազն 29 մարդ, մի քանի տասնյակ մարդ վիրավոր է. հաղորդում է Reuters-ը:
Բնակիչների մեծ մասը մնացել է փլատակների տակ: Այդպես, տներից մեկում դա տեղի է ունեցել 10 մարդուց բաղկացած ընտանիքի հետ: Ըստ ականատեսների՝ միայն մեկ հրթիռը մոտ 30 շենք է ոչնչացրել:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակամարտությունը ապստամբների և նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների միջև շարունակվում է 2011 թվականի մարտ ամսից:
Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ հակամարտության ընթացքում երկրում 70 հազար մարդ է զոհվել: Յուրաքանչյուր օր Սիրիան լքում է մոտ 5 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ