Ռոման Աբրամովիչը՝ Մեծ թատրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ
Ռուսաստան
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը դարձել է Ռուսաստանի Մեծ թատրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ: Նշենք, որ խորհուրդը ղեկավարում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը:
Ավելի վաղ այս հանձնաժողովի անդամ էին դարձել այնպիսի հայտնի գործարարներ, ինչպիսիք են ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, Северстали-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մորդաշովը, Транснефть-ի նախագահ Նիկոլայ Տոկարևը:
Ըստ կանոնակարգի՝ հանձանաժողովի պարտականությունների մեջ է մտնում հավելյալ ֆինանսավորումը, աջակցությունը շրջագայությունների կազմակերպման հարցում, կադրային քաղաքականության իրականացումը: Նշենք նաև, որ թատրոնի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է 2001 թվականին:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ