Օբաման խնդրել է Գերագույն դատարանին ընդլայնել ամուսնություն հասկացությունը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան՝ խնդրելով ընդլայնել ամուսնության՝ որպես բացառապես կնոջ և տղամարդու միջև միության հասկացությունը, հաղորդում է BBC-ն: Դատավորներին խնդրել են վերանայել 1996 թվականի նույնասեռկան ամուսնություններն արգելող՝ ամուսնության պաշտպանության մասին օրենքը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Օբաման դարձավ նույնասեռական ամուսնությունների օրինականացմանն աջակցող ԱՄՆ առաջին գործող նախագահը: Ներկայումս նույնասեռական ամուսնությունները թույլատրվում են երկրի որոշ նահանգներում, սակայն դաշնային մակարդակում շարունակում են մնալ օրենքից դուրս:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)