Սաակաշվիլին վերահաստատել է, որ մտադիր չէ լուծարել կառավարությունը
Աշխարհ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կրկին հայտարարել է, որ մտադիր չէ օգտագործել իր սահմանադրական իրավունքը գործող կառավարությունը լուծարելու համար:
«Ի՞նչ եք դուք կարծում, ես այդքան անփո՞րձ եմ, որ այդ մարդկանց հերոսներ դարձնեմ (կառավարությունը), որ հետո նրանք ասեն, թե ինչ-որ բան էին ուզում անել ժողովրդի համար, իսկ մենք նրանց հնարավորություն չտվեցինք»,-ասել է Սաակաշվիլին Վրաստանի Հանրային հեռուստատեսության «Ակցենտներ» հաղորդաշարի եթերից:
«Պրագմատիկ տեսանկյունից երկրի նոր կառավարության հետ Վրաստանի ժողովուրդը մեծ հույսեր է կապում»,-ասել է Սաակաշվիլին՝ ընդգծելով, որ նրանք (կառավարությունը) իրենք էլ գիտեն, որ «խոստումներից և ոչ մեկը չի իրագործվել»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)