Պակիստանում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ է զոհվել
Աշխարհ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ՃՏՊ-ի հետևանքով 17 մարդ է զոհվել՝ այդ թվում նաև 9 կին և 5 երեխա: Անհայտ կորած համարվող 11 մարդ փնտրվում է, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Փեշավար քաղաքի ոստիկանությանը: Ըստ նախնական տվյալների՝ ավտոբուսը, որն ուղևորվում էր հարսանիքի, մեծ արագություն էր բացել, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ապա շրջվել դեպի ջրանցքը: Վթարը տեղի էր ունեցել անձրևից թաց ճանապարհների պատճառով:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)