ԱՄՆ-ն Հայաստանին տրամադրելու է 36,6 մլն դոլարի օժանդակություն
ԱՄՆ
Ինչպես տեղեկացնում են վերջերս հրապարակված ԱՄՆ-ի բուջեի մասին փաստաթղթերը, ԱՄՆ-ն ծրագրել է 24 %-ով կրճատել Պետդեպարտամենտի օգնությունը Կովկասի պետություններին, սակայն անվտանգության բնագավառում այն միայն 2%-ով է կրճատվելու: Կովկասի պետություններին օժանդակությունը կրճատվելու է 150,2 մլն-ից 121,6 մլն դոլարի չափով: Ընդ որում, անվտանգության բնագավառում շատ քիչ է կրճատվելու՝ 35,6 մլն դոլարից 34,9 մլն դոլար:
Տարածաշրջանում ամերիկյան օժանդակության ամենախոշոր օգտատերը կշարունակի մնալ Վրաստանը, չնայած՝ օժանդակությունը կրճատվելու է 85 մլն-ից 68,7 մլն դոլար: Ամենամեծ կրճատումները վերաբերելու են «Տնտեսական աճ» ծրագրին: «Խաղաղություն և անվտանգություն» ծրագրի օժանդակությունը կմնա նախկինի չափով՝ 21,7 մլն դոլար, ընդ որում՝ հիմնական շեշտը դրվելու է Վրաստանի զինված ուժերի համագործակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքում:
Հայաստանին ցուցաբերվող օգնությունը կրճատվելու է 44,3 մլն դոլարից 36,6 մլն դոլար, ընդ որում՝ խաղաղության և անվտանգության հաստատման ծրագրով շատ քիչ կրճատում է տեղի ունենալու՝ 9,2 մլն դոլարից 8,9 մլն դոլար: Ընդ որում՝ Ադրբեջանին հատկացվող օգնությունը կրճատվելու է 20,9 մլն դոլարից 16,3 մլն դոլար, իսկ անվտանգության ասպարեզում օգնությունը մնալու է նույնը՝ 4,3 մլն դոլար: Այս մասին նշում է Eurasianet լրատավական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)